Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է ԱՄՆ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է ԱՄՆ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ նահանգներ,- ինչպես կառավարության ղեկավարը հայտարարել է այսօրվա մամլո ասուլիսին, շատ կարևոր հանդիպումներ են անցկացվելու Վաշինգտոնում:

«Նախատեսված են հանդիպումներ մեր գործընկերների, բարեկամների հետ: Բնական է, խոսքը վերաբերելու է բոլոր այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են Վրաստանում: Մենք ունենք շատ կոնկրետ օրակարգ, որը պետք է քննարկվի»,- հայտարարել է վարչապետը:

Դրա հետ մեկտեղ, Նյու Յորքում Մամուկա Բախտաձեն խոսքով ելույթ է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին:

«Ինչպես գիտեք, սա այն ամբիոնն է, որը հնարավորություն է տալիս աշխարհին լսելի դարձնել մեր երկրի կարևորագույն և սուր հարցերը: Այստեղ էլ կունենանք շատ կարևոր հանդիպումներ, այդ թվում ԶԼՄ-ների, երրորդ սեկտորի ներկայացուցիչների հետ: Մենք այս այցից սպասում են կարևոր արդյունքների, որը մեր ռազմավարական գործընկերների հետ հանդիպումը կդնի նոր՝ ավելի բարձր մակարդակի»,- նշել է վարչապետը:

 

Թողնել մեկնաբանություն