Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա։

Այցի շրջանակներում կայանալու է հանդիպում Գիորգի Գախարիայի և Ուկրաինայի նախագահ, Վլադիմիր Զելենսկիի հետ։ Վրաստանի վարչապետը հանդիպելու է նաև իր գործընկերոջ, Ուկրաինայի վարչապետ Ալեքսի Գոնչարուկի և գերագույն ռադայի նախագահ, Դմիտրո Ռազումկովի հետ։

Պաշտոնական այցի շրջանակներում, Գիորգի Գախարիան մասնակցելու է ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության համաժողովին, որը հյուրընկալում է Կիևը։

ՎՈՒԱՄ֊ի անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո, ծրագրվում է նրանց համատեղ հայտարարությունները, ինչպես նաև մի քանի կարևոր փաստաթղթի ստորագրում։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և միջազգային հարաբերությունների հարցերով Վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին։

 

Թողնել մեկնաբանություն