Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել:
Այս մասին Գիորգի Գախարիան հայտարարություն է արել րոպեներ առաջ:
«Կայացրել եմ որոշում, հեռանալ զբաղեցրածս պաշտոնից: Իհարկե, հավատում և ցանկանում եմ հավատալ, որ այս քայլը կնպաստի մեր երկրի քաղաքական տարածքում բևեռացման նվազեցմանը, քանի որ համոզված եմ, բևեռացումը և բախումը մեր միջև ամենամեծ ռիսկն է մեր երկրի զարգացման, տնտեսական զարգացման և բոլոր տիպի ճգնաժամները հաղթահարելու համաար»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: