Վրաստանի վարչապետը գտնվում է «Վրացական երազանքի» գրասենյակում
Վրաստանի վարչապետը գտնվում է «Վրացական երազանքի» գրասենյակում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան գտնվում է «Վրացական երազանքի» գրասենյակում:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, կուսակցության կենտրոնական գրասենյակում են նաև խորհրդարանական մեծամասնության առաջնորդները:

Կուսակցությունում հանդիպումից հետո հնարավոր է, վարչապետը հանդես գա հայտարարությամբ:

Բացի այդ, «Վրացական երազանքի» գրասենյակում առավոտից անցկացվում են հանդիպումներ: