Վրաստանի վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Վրաստանի վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Այցի շրջանակներում առաջին հանդիպումն անցկացվելու է Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Վարչապետը հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:

Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն նախքան մեկնելը, սա շատ կարևոր այց է:

Բարձր մակարդակի հանդիպումը բացելու են Վրաստանի վարչապետը և Եվրահանձնաժողովի նախագահը, որից հետո կանցկացվեն թեմատիկ քննարկումներ: Ձևաչափը ենթադրում է նաև սեկտորային բնույթի հանդիպումներ Վրաստանի կառավարության անդաների և եվրահանձնակատարների մասնակցությամբ: