Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ ընթանում է ETERNITY 2021 հրամանատարաշտաբային զորավարժություն
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ ընթանում է ETERNITY 2021 հրամանատարաշտաբային զորավարժություն

Վրաստանի Պաշտպանության ուժերի սկզբնական մարտական ​​պատրաստության կենտրոնի (CTC) բազայում, մեկնարկել են ETERNITY 2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Տեղեկությունը տարածում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ըստ նրանց, ամենամյա վարժանքներին ներգրավված են ավելի քան 200 մասնակից երեք երկրներից ՝ Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից:

«Այս տարի առաջին անգամ, դաշտային ուսուցման բաղադրիչին կմասնակցի՝ ՆԳ նախարարության ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության վարչության արագ արձագանքման ստորաբաժանումը: Զորավարժություններին առաջին անգամ կներկայացվեն նաև «Դելտայի» կողմից արտադրված վրացական «Դիդգորի 1», «Դիդգորի 2» և «Դիդգորի 3» զրահամեքենաները:

Միջազգային վարժանքների սցենարը հիմնված է խաղաղարար գործողությունների վրա, որոնք ապահովում են ճգնաժամի ժամանակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը, ինչպես նաև բարձրացնում են ադրբեջանական, թուրքական և վրացական զորամիավորումների փոխգործունակությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Զորավարժություններին մասնակցող զինծառայողներից մեկի խոսքերով, որը ներկայացնում է ադրբեջանական կոնտինգենտը, շատ հաճելի է, որ նրանք ներգրավված են վարժանքներում իրենց թուրք և վրացի գործընկերների հետ միասին:

«Ես ներկայացնում եմ ադրբեջանական զորախումբը, որը մասնակցում է Eternity 2021 միջազգային վարժանքներին: Մենք շատ ուրախ ենք, որ ներգրավված ենք այս զորավարժություններին մեր թուրք և վրացի գործընկերների հետ: Այս զորավարժությունները մեզ կօգնեն բարձրացնել փոխգործունակությունը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև», – ասել է զինծառայողը: