Վրաստանի շրջանների մեծամասնությունում, վաղը սպասվում է անձրև, ձյուն և քամի
Վրաստանի շրջանների մեծամասնությունում, վաղը սպասվում է անձրև, ձյուն և քամի

Վաղը Վրաստանի շրջանների մեծամասնությունում սպասվում է անձրև, ձյուն և ուժեղ քամի: Այս մասին հայտնում է միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ նրանց, ծովում սպասվում է 4-6 բալանոց փոթորիկ:

«Փետրվարի 25-ին Վրաստանում (հիմնականում արևմտյան Վրաստանում և արևելյան Վրաստանի արևմտյան շրջաններում) սպասվում է անձրև, լեռներում և բարձրալեռ շրջաններում ձյուն, առանձին վայրերում մառախուղ, իսկ ծովում 4-6 բալանոց փոթորիկ:

Ժամանակ առ ժամանակ արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի: Սպասվող տեղումները հնարավոր է արևելյան Վրաստանում վարարեն գետերը: Միևնույն ժամանակ հնարավոր է լեռնային շրջաններում առաջանան սողանքներ»,- ասում են միջավայրի ազգային գործակալությունում: