Վրաստանի ռեգբիի մինչև 20 տարեկանների հավաքականը Հարավ Աֆրիկյան շրջագայությունը ավարտել է հաղթանակով
Վրաստանի ռեգբիի մինչև 20 տարեկանների հավաքականը Հարավ Աֆրիկյան շրջագայությունը ավարտել է հաղթանակով

Վրաստանի ռեգբիի մինչև 20 տարեկանների հավաքականը, իր Հարավ Աֆրիկյան շրջագայությունը ավարտել է հաղթանակով: Իլիա Մաիսուրաձեի ղեկավարած թիմը մրցել է Նամիբիա XV-ի հետ, որը իրենից ներկայացնում է ազգային հավաքականի մոտակա ռեզերվը: Երիտասարդ ռեգբիստները մրցակցին պարտության են մատնել 24:20 հաշվով:

Հանդիպման առաջին խաղակեսում Վրաստանի հավաքականը դրել է երկու լելո, որոնք Դավիթ Գոբեջիշվիլիի և Զուրաբ քավթարաձեի հաշվին են: Գոբեջիշվիլին լավ է կատարել նաև երկու իրացումները և մեկ տուգանային հարվածը: Հանդիպման առաջին խաղակեսը ավարտվել է 17:3 հաշվով: Հանդիպման երկրորդ խաղակեսը ավելի լարված էր: Նամիբիացիներին հաջողվել է կրճատել հաշիվը, սակայն հանդիպումը հաղթանակով ավարտել է հենց Վրաստանի հավաքականը: