Վրաստանի ռեգբիի հավաքականն այսօր հանդիպելու է ՈՒելսի հավաքականի հետ
Վրաստանի ռեգբիի հավաքականն այսօր հանդիպելու է ՈՒելսի հավաքականի հետ

Վրաստանի ռեգբիի հավաքականն այսօր աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում անց է կացնելու իր առաջին հանդիպումը, Ուելսի ընտրանու հետ:

Ճապոնիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության իր առաջին հանդիպումը Վրաստանի հավաքականը անց է կացնելու Տոյոտա քաղաքի մարզադաշտում:

Հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը  14: 15-ին, և նրա ուղիղ հեռարձակումը առաջարկելու է Վրաստանի առաջին ալիքը: Իսկ մինչ հանդիպումը ձեզ հնարավորություն է տրվում դիտել ռեգբիի մասին հաղորդում: