Վրաստանի պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա, Ժնևյան բանակցությունների հերթական փուլին մասնակցելու նպատակով
Վրաստանի պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա, Ժնևյան բանակցությունների հերթական փուլին մասնակցելու նպատակով

Վաղը մեկնարկում է Ժնևյան բանակցությունների հերթական 43-րդ փուլը: Վրաստանի պատվիրակությունը արդեն մեկնել է Շվեյցարիա:

Պատվիրակությունը ղեկավարում է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Դավիթ Դոնդուան:

Երկօրյա հանդիպումների ժամանակ, Վրաստանի պատվիրակության կողմից բարձրացվելիք հիմնական հարցերից մեկը լինելու է, բռնազավթված Ցխինվալիում Արչիլ Տատունաշվիլիի կասկածելի մահը:

Խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, Ժնևյան ձևաչափը հիմնական միջազգային գործիքներից մեկն է, որի շնորհիվ հնարավոր է կարգավորվեն այն հիմնախնդիրները, որոնք Վրաստանը ունի Ռուսաստանի հետ:

Թալակվաձեի հայտարարությամբ, հանդիպմանը վրացական կողմը մեկ անգամ ևս կոչ է անելու Ռուսաստանին, կատարել ստանձնած պարտավորությունների, ուժ չկիռարելու վերաբերյալ, ինչպես նաև կոչ է անելու դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից:

Խորհրդարանային մեծամասնության առաջնորդի խոսքերով, ոչ մեկ չպետք է ունենա զգացում, որ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած հանցագործությունները մնալու են անպատիժ:

«Մեր արտաքին քաղաքականության նպատակն է, համախմբել միջազգային գործընկերների աջակցությունը: Մեր իշխանությունների պայմաններում, ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Եվրամիությունը հստակ ֆիքսել են իրենց աջակցությունը մեր երկրի նկատմամբ: Բնականաբար, Ժնևյան բանակցությունների ձևաչափը հանդիսանում է հիմնական միջազգային գործիք, որը հնարավորություն կտա մեզ վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և խաղաղ ճանապարհով կարգավորել մեր հիմնախնդիրները Ռուսաստանի հետ: Հանդիպմանը մեկ մեկ անգամ ևս պահանջելու ենք Ռուսաստանից, դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից և դադարեցնել բռնազավթումը: Վրաստանը շարունակելու է զարգացումը և թող ոչ մեկ չմտածի, որ Վրաստանի քաղաքացիների հանդեպ իրականացրած հանցագործությունները մնալու են անպատիժ»,-նշել է Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքերով, Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացրած հանցագործությունների և իրավունքների խախտման փաստերի կապակցությամբ, միջազգային համադաշնությունը կտա խիստ գնահատական: