Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի և ՈՒկրաինային համերաշխության, չի մասնակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացմանը
Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի և ՈՒկրաինային համերաշխության, չի մասնակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացմանը

Վրաստանի պատվիրակությունը ի նշան բողոքի և ՈՒկրաինային համերաշխության, չի մասնակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացմանը: Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ,  Թամար Չուգոշվիլին, բողոքը կապված է այն որոշման հետ, որը կապված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության վերադարձին:

«Մենք չենք պատրաստվում լքել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Սա չի քննարկում ոչ մի երկիր: Նախորդ նստաշրջանին Ռուսաստանի հետ կապված որոշման և ի նշան ՈՒկրաինայի հանդեպ համերաշխության, Վրաստանի պատվիրակությունը չի մասնակցում ոչ մի տոնական միջոցառմանը և վեհաժողովի նիստին: Մենք կապ ունենք այլ երկրների հետ, որոնց համար նույնպես անընդունելի է Ռուսաստանի հետ կապված որոշումը»,- հայտարարել է Չուգոշվիլին:

Վրաստանի հետ միասին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բացմանը չեն մասնակցել ՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Ուկրաինայի պատվիրակությունները:

Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի եվրախորհուրդ վերադառնալու կապակցությամբ ընդհանրապես հրաժարվել է մասնակցել վեհաժողովի աշնանային նստաշրջանին: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լիլիան Մորի Պասկիեյի խոսքով, այն, որ ՈՒկրաինայի պատվիրակությունը չի մասնակցում նստաշրջանին, ինչը տխուրցավալի փաստ է: Այս հայտարարությունը նա արել է Ստրասբուրգում, որտեղ բացվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: