Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է Սուրբ սինոդի հոկտեմբերի 31-ի նիստի արձանագրությունը
Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է Սուրբ սինոդի հոկտեմբերի 31-ի նիստի արձանագրությունը

Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է Սուրբ սինոդի ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի նիստի արձանագրությունը:

Ըստ արձանագրության, նիստին ներկա էր 42 քահանայապետ, նիստը գլխավորում էր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, սրբազնագույն և երանաշնորհ Իլիա Երկրորդը:

Սուրբ սինոդը վճռեց. Սարկավագ Գիորգի Մամալաձեի հարցով Վրաստանի նախագահին ներկայացնել միջնորդություն՝ համաներման առթիվ, նրա ընտանիքի բարդ վիճակի և բազմաթիվ խնդրանքները հաշվի առնելով:

Սուրբ Սինդը քննարկեց արքեպիսկոպոս Իակոբի (Իակոբաշվիլի) կողմից հրապարակավ արված հայտարարությունները: Արքեպիսկոպոսն ապաշխարեց անվայելուչ ելույթի համար:

Սուրբ սինոդը վճռեց. Արքեպիսկոպոս Իակոբին անվայելուչ պահվածքի պատճառով տրվի զգուշացում, իսկ կրկնելու դեպքում՝ սահմանվեն խիստ միջոցներ:

Քահանայապետները քննարկել են միտրոպոլիտ Պետրեի(Ցաավա) կողմից կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդի և Սուրբ սինոդի նկատմամբ հրապարակավ բազմիցս արված վիրավորական հայտարարությունների հարցը:

Սուրբ սինոդի քահանայապետները կաթողիկոս-պատրիարքին վիրավիրելու, անհիմն մեղադրելու, հաճախ վարկաբեկելու և այլ խախտումների պատճառով Պետրեին միաձայն կոչ են արել ապաշխարհել:

Պետրեն իրեն մեղավոր չի համարել և չի համաձայնվել սինոդի կոչերին:

Միտրոպոլիտ Պետրիոն ազատվել է թեմի առաջնորդի և Սուրբ սինոդի անդամակցության պաշտոնից և ապաշխարհելու համար ուղարկվել վանք: