Վրաստանի պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալն ունի նոր ղեկավար
Վրաստանի պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալն ունի նոր ղեկավար

Վրաստանի պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալը ղեկավարելու է Մալխազ Ուրթքմելիձեն:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հոսպիտալի նոր տնօրենին այսօր հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին զինվորական հոսպիտալի ղեկավարի հետ զրուցել է բժշկական հաստատության զարգացման ծրագրերի մասին և աջակցություն հայտնել ապագա գործունեության ընթացքում:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Մալխազ Ուրթքմելիձեն հոսպիտալի ղեկավար է նշանակվել օգոստոսի 10-ին, պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա: Մինչ այդ, նա զբաղեցնում էր ռազմաբժշկական փորձագիտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: