Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ
Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ

Լատվիա կատարած այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլ Լևիտսի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նստավայրում, որտեղ կողմերը քննարկել են Բալթյան և Սևծովյան տարածաշրջանների անվտանգության խնդիրները, Ռուսաստանի կողմից սպառնալիքները, օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը և Լատվիայի և Վրաստանի միջև երկկողմ պաշտպանական համագործակցությունը:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել Էգիլ Լևիտսին՝ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու, ինչպես նաև եվրատլանտյան կառույցներին երկրի ինտեգրման համար՝ նշելով, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի հիմնական ձգտումն է: Նախարարը նաև շեշտը դրել է ժողովրդավարացման և պաշտպանության ոլորտի բարեփոխումների վրա՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակությունը բարձրացնելու նպատակով:

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև Լատվիայի արտաքին գործերի նախարարի հետ: Նա շնորհակալություն է հայտնել Էդգար Ռինկևիչին՝ Լատվիայի ցուցաբերած քաղաքական աջակցության, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելությանը լատվիացի դիտորդների մասնակցության համար և կարևորել Ռուսաստանի կողմից առկա մարտահրավերները, ներառյալ հիբրիդային սպառնալիքները և Սևծովյան տարածաշրջանում ռազմական ներկայության աճը: