Վրաստանի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ի հետ կապված  մենք պետք է լինենք համբերատար, սակայն՝ պատրաստ
Վրաստանի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ի հետ կապված մենք պետք է լինենք համբերատար, սակայն՝ պատրաստ

ՆԱՏՕ-ի նկատմամբ պետք է ունենանք ճիշտ ակնկալիքներ,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Բաթումիում, որտեղ ներկա է պաշտպանության և անվտանգության կոնֆերանսին:

Նրա խոսքով, սխալ է ստեղծել կեղծ սպասումներ:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությանը և ակնկալիքներին, ես մշտապես ասում եմ, որ մենք պետք է ունենանք ճիշտ սպասումներ: Մենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համակարգմամբ, սերտ հաղորդակցությամբ վարում ենք ճիշտ քաղաքականություն: Ուստի – մենք պետք է լինենք համբերատար, սակայն՝ պատրաստ»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: