Վրաստանի ոստիկանությունը սահմանն անօրեն հատելու մեղադրանքով ձերբակալել է Հայաստանի 4 քաղաքացու
Վրաստանի ոստիկանությունը սահմանն անօրեն հատելու մեղադրանքով ձերբակալել է Հայաստանի 4 քաղաքացու

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները արտասահմանի 4 քաղաքացու ձերբակալել են Վրաստանի պետական սահմանն անօրեն, խմբային հատելու մեղադրանքով:

Նախարարության փոխանցմամբ, հանցանքը նկատի ունի 4-ից 5 տարվա ազատազրկում:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, սահմանային անցակետը շրջանցելով, Հայաստանի Հանրապետությունից խմբային, անօրեն կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը:

Հետաքննությունն ընթանում է պետական սահմանն անօրեն, խմբային հատելու փաստով, Վրաստանի ՔՕ-ի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով»,- նշված է տեղեկության մեջ: