Վրաստանի օկուպացված տարածքներում էթնիկ կոնֆլիկտ չկա, սա ռուսական քարոզչություն է, որը տարածում է այդ գաղափարը. Մամուկա Բախտաձե
Վրաստանի օկուպացված տարածքներում էթնիկ կոնֆլիկտ չկա, սա ռուսական քարոզչություն է, որը տարածում է այդ գաղափարը. Մամուկա Բախտաձե

Վրաստանի տարածքների բռնազավթումը ամենամեծ և ցավալի մարտահրավերն է, որի առջև կանգնած է երկիրը, բռնազավթված տարածքներում մարդասիրական աղետ է,- այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Համաշխարհային խառնաշփոթ 2018» միջազգային չորրորդ կոնֆերանսի ժամանակ:

Կոնֆերանսին վարչապետի հետ քննարկման մոդերատորն է Financial Time գլխավոր խմբագիր Էդվարդ Լյուիսը, որը վարչապետին հարց է ուղղել բռնազավթված տարածքների մասին – «10 տարի է անցել այն օրից, երբ Վրաստանի մեկ հինգերորդն օկուպացված է Ռուսաստանի կողմից – Աբխազիան և Հարավային Օսեթիան, ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ պայմաններում է հնարավոր վերադարձնել տարածքները»:

Վարչապետը բռնազավթված տարածքում ստեղծված իրավիճակն անվանել է մարդասիրական աղետ և ընդգծել նախքան օկուպացիան՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում բնակչության քանակը:

«Սա ամենամեծ և ամենացավալի մարտահրավերն է, որի առջև այսօր կանգնած ենք Վրաստանում, մեր երկրի տարածքի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից և այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, կոչվում է մարդասիրական աղետ: Ցանկանում եմ հիշեցնել, որ Ցխինվալիի շրջանում բնակչությունը մինչև պատերազմ՝ կազմում էր 120 000 մարդ, իսկ այժմ 20 000 է և այստեղից 7 000-ը՝ Ռուսաստանի զինվոր: Իսկ Աբխազիայում, մինչև պատերազմը բնակվում էր 550 000 մարդ և այժմ չի գերազանցում 120 000-ը»,- հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով, Վրաստանի իշխանությունը հումանիտար աղետի արձագանքման շրջանակներում, մշակել է «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» նախաձեռնությունը:

«Մենք ունենք որոշակի առաջընթաց, քանի որ հավատում ենք, որ գոյություն չունի ազգային կոնֆլիկտ, սա ռուսական քարոզչություն է, որը տարածում է այդ գաղափարը, քանի որ մարդկանց միջև հարաբերությունները բարելավվում ենք, մենք այնտեղ ունենք քաղաքական կոնֆլիկտ, սա քաղաքական կոնֆլիկտ է Ռուսաստանի հետ: Եթե Վրաստանը ժողովրդավարության շինարարությունում լինի հաջողակ, ստեղծի մրցունակ էկոնոմիկա, մենք կկարողանանք խաղաղ կերպով լուծել այդ կոնֆլիկտը, սակայն մեզ անհրաժեշտ կլինի օգնություն գործընկեր երկրներից և այդ տեսանկյունից մենք տրամադրված ենք շատ դրական»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: