Վրաստանի նկատմամբ բարեկամ երկրների աջակցությունը Օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցին
Վրաստանի նկատմամբ բարեկամ երկրների աջակցությունը Օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցին

Ռուսաստան-Վրաստան պատերազմի 10-րդ տարելիցին չորս երկրի իշխանության բաձրպաշտոնյա ներկայացուցիչների Վրաստան այցի հետ մեկտեղ, վերջին օրերի ընթացքում, բարեկամ երկրների կողմից բազմիցս եղան մեր նկատմամբ համերաշխության և կայուն աջակցության դրսևորման փաստեր:

Այս պահին, Ամերիկայի միացյալ նահանգների պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը մամլո ասուլիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը Ռուսաստանին կոչ է անում կատարել 2008 թվականի հրադադարի պայմանագրի պայմանները:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիային արձագանքել է Twitter-ում: Դոնալդ Տուսկը հայտարարություն է տարածել վրացերեն լեզվով:

Եվրամիությունը Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիայի 10 տարի անց տարածում է հռչակագիր: Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով Եվրամիության գերաույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի անունից հրապարակված հայտարարությունում ասվում է, որ Եվրամությունը այսօր, ինչպես երբեք, աջակցում է Վրաստանի տարածքում առկա կոնֆլիկտների խաղաղ կարգավորմանը:

Հայտարարություն է տարածել Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունը և նշել, որ Սլովակիայի Հանրապետությունը շարունակում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությունը, դրա միջազգային ճանաչված սահմաններում և աջակցում Եվրատլանտյան ձգտումներին:

Վրաստանի դեմ Ռուսաստանի կողմից իրականացված ագրեսիայի 10-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է հրապարակել Դանիայի արտաքին գործերի նախարարությունը, որտեղ նշված է, որ Ռուսաստանը պետք է հարգի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարությունում նշված է, որ կոնֆլիկտի խաղաղ լուծումն անհրաժեշտ է Վրաստանի և ողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ, Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների, Աբխազիայի և Ցխինվալիի անկախ պետություններ ճանաչելը անթույլատրելի է և անընդունելի: «Գերմանիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշված է հայտարարությունում:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկ Սենսորիեդեն իր հայտարարությունում նշում է, որ 10 տարի է անցել 2008 թվականի օգոստոսից, սակայն կոնֆլիկտը կրկին կա և Ռուսաստանի զինված ուժերը մնում են Վրաստանի տարածքում:

Էստոնիայի կառավարությունը Թվիթերում գրում է, որ 10 տարի առաջ Ռուսաստանը կոպիտ խախտել է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամվբողջականությունը և տարածել Վրաստանի քարտեզը, որի վրա նշված են Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիան և Ցխինվալին:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիային 10-րդ տարելիցին  տարածել է հայտարարություն, որում հայտարարում է, որ Ֆինլանդիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Թողնել մեկնաբանություն