Վրաստանի ՆԳ նախարարությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից հետախուզվող անձի
Վրաստանի ՆԳ նախարարությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից հետախուզվող անձի

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են Լյուքսեմբուրգի կողմից Ինտերպոլով հետախուզման մեջ գտնվող 1972 թվականին ծնված, Ուկրաինայի քաղաքացի Դ.Կ.-ին:

«Հետաննությամբ պարզվել է, որ Դ.Կ.-ն, իր հանցակիցների հետ միասին, 2019 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լյուքսեմբուրգի Մեծ դքսության տարածքում ապօրինի կերպով տիրացել է 17 շքեղ մեքենայի: Ապա կազմակերպված հանցավոր խմբի անդամների հետ միասին օրինականացրել ապօրինի տիրապետած գույքը՝ մեքենաները:

Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Լյուքսեմբուրգի քրեական օրենսգրքի 51-րդ, 322-րդ, 324-րդ հոդվածների պրիմ 2, 461, 467 և 5061 հոդվածներով, որոնք ներառում են գողություն, քրեական հանցավոր խմբի ստեղծում / անդամակցություն և փողերի լվացում»,- նշված է տեղեկատվության մեջ: