Վրաստանի ՆԳ նախարարին այսօր լսելու են խորհրդարանում
Վրաստանի ՆԳ նախարարին այսօր լսելու են խորհրդարանում

Այսօր օրենսդրական մարմնում լսելու են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:

ՆԳ նախագահը խորհրդարանում հանդես է գալու 15:00-ին:

Գիորգի Գախարիան լիագումար նիստին խոսելու է երեք հարցի շուրջ:

Առաջին հարցը վերաբերում է 2018 թվականին ՆԳՆ-ում իրականացված աշխատանքների արդյունքներին: Երկրորդ հարցն է ՆԳՆ-ում ընթացող և նախատեսված բարեփոխումները: Եվս մեկ հարց, որի մասին խոսելու է ներքին գործերի նախարարը, լինելու է 2018 թվականի մայիսի 12-ին «Բասիանի» և «Գալերի» ակումբներում անցկացված քննչական գործողությունները:

Գիորգի Գախարիային լսելու են կանոնակարգի 207-րդ հոդվածի համաձայն: