Վրաստանի ՆԳ նախարար. Վերջին ժամանակաշրջանում նվազել է հանցագործությունների թիվը
Վրաստանի ՆԳ նախարար. Վերջին ժամանակաշրջանում նվազել է հանցագործությունների թիվը

Վերջին ժամանակաշրջանում նվազել է հանցագործությունների թիվը,- այս մասին ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է քրեական իրավիճակի վերաբերյալ հնչեցված հարցին ի պատասխան:

«Ինչպե՞ս կավելանա հանցագործությունների թիվը, եթե ոստիկանությունը փողոցներում աշխատում է կրկնակի ուժով: Ինչպես գիտեք, ներքին գործերի նախարարությունը երեք շաբաթ առաջ անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի և այս օրերին փողոցում է երկու անգամ ավել ոստիկան:

Կարծում եմ դրանով է պայմանավորված այն փաստը, որ հանցագործությունների թիվը ոչ թե ավելացել է, այլ՝ նվազել»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին: