Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ հայ լրագրողներին Վրաստանի տարածք արգելել են մուտք գործել օրենսդրության նախատեսմամբ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ հայ լրագրողներին Վրաստանի տարածք արգելել են մուտք գործել օրենսդրության նախատեսմամբ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ հայ լրագրողներին Վրաստանի տարածք արգելել են մուտք գործել օրենսդրությախն նախատեսմամբ:

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, Վրաստանի սահմանը հատելու հետ կապված հարցերը կարգավորվում են «օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» Վրաստանի օրենքի համապատասխան հոդվածով:

Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ, հոկտեմբերի 11-ին Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդայի անցակետում Epress.am-ի երեք լրագրողի չորս ժամ կանգնեցնելուց հետո առանց պարզաբանումների արգելել են մուտք գործել Վրաստան:

Ավելի ուշ մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ, Հարելմ Դեզիրը կոչ է արել Վրաստանի կառավարությանը, ապահովել երկրի տարածք հայ լրագրողների մուտքը: