Վրաստանի ներքին գործերի նախարարության բաժանմունքներում իրականացվում են ախտահանիչ աշխատանքներ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բաժանմունքներում իրականացվում են ախտահանիչ աշխատանքներ

Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից ընդունած որոշման համաձայն, ողջ Վրաստանի մասշտաբով, ներքին գործերի նախարարության բաժանմունքներում իրականացվում են ախտահանիչ աշխատանքներ:

Ըստ ՆԳՆ-ի, նոր կորոնավիրուսից խուսափելու նպատակով, քրեա-դատաբժշկական վարչության աշխատակիցներից ստեղծվել է խումբ, որը իրականացնում է այդ գործողությունները: Խմբի անդամները անցել են համապատասխան անվտանգության դասընթացներ:

Բացի այդ, ախտահանիչ աշխատանքները իրականացվել են Մցխեթա-Մթիանեթիի և Քվեմո Քարթլիի բոլոր բաժիններում, այդ թվում ժամանակավոր ձերբակալության մեկուսարանները:

«Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, կորոնավիրուսից խուսափելուն նպատակով, ախտահանիչ աշխատանքները պարբերաբար կիրականացվեն ներքին գործերի նախարարության բոլոր բաժանմունքներում»,- ասել են  ՆԳՆ-ում: