Վրաստանի ներքին գործերի նախարարը ծանոթացել է Մառնեուլիում տիրող իրավիճակին (ֆոտոշարք)
Վրաստանի ներքին գործերի նախարարը ծանոթացել է Մառնեուլիում տիրող իրավիճակին (ֆոտոշարք)

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին մեկնել է Մառնեուլի:

Վախտանգ Գոմելաուրին տեղում ծանոթացել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների, ոստիկանության և զինվորականների աշխատանքին:

Նախարարն այցելել է արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի կողմից պատրաստված դաշտային հոսպիտալ:

Վախտանգ Գոմելաուրին ուսումնասիրել է վրանները, ուր անհրաժեշտության դեպքում կտեղափոխեն հիվանդներին: