Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան Մանկական Եվրատեսիլ մրցույթում հանդես կգա «Դու միայնակ չես» երգով. Երգի ռադիոպրեմիերան կայանալու է «Պիկիս սաաթի» հաղորդման ժամանակ
Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան Մանկական Եվրատեսիլ մրցույթում հանդես կգա «Դու միայնակ չես» երգով. Երգի ռադիոպրեմիերան կայանալու է «Պիկիս սաաթի» հաղորդման ժամանակ

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիայի երգի ռադիոպրեմիերան կայանալու է Վրաստանի ռադիոյի «Պիկիս սաաթի» հաղորդման ժամանակ:

Սանդրա Գադելիայի երգի վրա աշխատել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն: Երգի խոսքերը գրել է Թեմո Սաջաիան: Երգի անունն է «You are not alone» (Դու միայնակ չես):

2020 թվականի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի նոյեմբերի 29-ին, Վարշավա քաղաքում: Եվրափառատոնին կմասնակցի 12 երկիրր: «Կովիդ 19» համավարակի պատճառով այս տարվա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի փոփոխված ձևաչափով: Շոուն կհեռարձակվի Վարշավայի տաղավարից, իսկ մասնակիցներն իրենց մրցութային երգերը կկատարեն իրենց երկրների տաղավարներից: