Վրաստանի նախագահն իր անձնական հիմնադրամից կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված հիմնադրամին փոխանցել է 30 000 լարի
Վրաստանի նախագահն իր անձնական հիմնադրամից կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված հիմնադրամին փոխանցել է 30 000 լարի

Վրաստանի նախագահը «Սալոմե Զուրաբիշվու» հիմնադրամից կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված հիմնադրամին փոխանցել է 30 000 լարի:

«Հիմնադրամի ղեկավար Նաթելա Մաճավարիանիի հետ միասին կայացրել եմ որոշում, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ստեղծված հիմնադրամին կփոխանցեի 30 000 լարի՝ իմ անձնական հիմնադրամից, որը ստեղծվել է, մոտ մեկ տարի առաջ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վրաց ժողովրդին մաղթել առողջություն: