Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է հունգարացի նկարիչ Միխայ Զիչիի մանրանկարների ցուցահանդեսը
Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է հունգարացի նկարիչ Միխայ Զիչիի մանրանկարների ցուցահանդեսը

Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերի այցի կապակցությամբ Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է հունգարացի նկարիչ Միխայ Զիչիի կողմից «Ընձենավորին» համար ստեղծված մանրապատկերների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսային ներկայացված է եղել 18 մանրանկար և 1888 թվականին Գիորգի Քարթվելիշվիլու կողմից փոխանցված Ընձենավորը, որը և պատկերազարդված էր հունգարացի նկարչի կողմից:

Հունգարիայի նախագահը Թբիլիսի է ժամանել երեկ, կնոջ՝ Անիտա Հերչեխի հետ միասին: Հունգարացի բարձրպաշտոնյային Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի նախագահի վարչության և արտաքին գերատեսչության ներկայացուցիչները:

Դիմավորման արարողությունից հետո հունգարական և վրացական կողմը միմյանց հանդիպել են երկկողմ և բազմակողմ ձևաչափում և զրուցել օրակարգով հաշվի առնված հարցերի՝ քաղաքականության, էկոնոմիկայի, մշակութային կապերի մասին: Ադերը կայցելի օկուպացված գոտու տարածք: Հանդիպում է կայանալու նաև օրենսդրական մարմնում: Յանոշ Ադերին է հյուրընկալելու խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն: