Վրաստանի նախագահի նստավայրում էմիգրանտների հետ կանցկացվեն պարբերական հանդիպումներ
Վրաստանի նախագահի նստավայրում էմիգրանտների հետ կանցկացվեն պարբերական հանդիպումներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու նախաձեռնությամբ, Օրբելիանիների պալատում այսօրվանից էմիգրանտների հետ կսկսվեն պարբերական հանդիպումներ: Հանդիպումները կանցկացվեն ամեն երեքշաբթի և հինգշաբթի:

«Արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները կկարողանան իրենց համար հետաքրքիր հարցելու շուրջ ստանալ տեղեկություն ինչպես նախագահի վարչության, այնպես էլ՝ արտաքին գործերի նախարարության սփյուռքի գործերով բաժնի ներկայացուցիչներից»,- հայտարարում են Վրաստանի նախագահի վարչությունում:

Նրանց տեղեկությամբ, նախագահի նստավայրում կբացվի տարածք էմիգրանտների և արտասահմանում բնակվող վրացիների ներկայացուցիչների հանդիպումների համար: