Վրաստանի նախագահի նստավայրում այսօր նշվելու է Սահմանադրության օրը
Վրաստանի նախագահի նստավայրում այսօր նշվելու է Սահմանադրության օրը

Սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ Վրաստանի նախագահի նստավայրում այսօր անցկացվելու է ընդունելություն:

Միջոցառմանը հրավիրված են գործադիր, օրենսդիր և դատական իշխանության գործող և նախկին անդամներ, ինչպես նաև սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ:

Հավաքված հասարակությանը խոսքով կդիմեն Վրաստանի նախագահը, վարչապետը, Վրաստանի խորհրդարանի նախագահը և սահմանադրական Ավթանդիլ Դեմետրաշվիլին:

Նախագահի նստավայրում ցուցադրվելու են Վրաստանի ազգային արխիվում պահպանված փաստաթղթերը: Ներկայացված են լինելու 1921 և 1995 թվականի Սահմանադրության բնօրինակները, ինչպես նաև թեմայի հետ կապված պատմական փաստաթղթեր և լուսանկարներ:

Սահմանադրության օրը Վրաստանում նշվում է օգոստոսի 24-ին: 1995 թվականի օգոստոսի 24-ին խորհրդարանի այն ժամանակվա կազմը ընդունել էր երկրի գերագույն օրենքը:

Թողնել մեկնաբանություն