Վրաստանի նախագահի նստավայրի բարեկարգման և հնաոճ կահույքի գնման համար ծախսվել է 941.619 դոլլար
Վրաստանի նախագահի նստավայրի բարեկարգման և հնաոճ կահույքի գնման համար ծախսվել է 941.619 դոլլար

Տեղեկության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հրապարակում է Վրաստանի նախագահի նստավայրի բարեկարգման ծախսերի մասին տվյալներ:

Կազմակերպությունում հայտարարում են, որ Վրաստանի նախագահի նստավայրի բարեկարգման համար թանկարժեք հնաոճ և ժամանակից կահույքի, լուսավորման սարքերի և ներքնատեսքի այլ պարագաների գնումն իրականացվել է պահուստային ֆոնդից հատկացված գումարով, առանց համապատասխան շուկայի արագացված ուսումնասիրման, փորձաքննության և մրցունակության պայմանների:

Ազատության զարգացման ինստիտուտի ներկայացուցիչները նշում են, որ Վրաստանի պետական բյուջեի շրջանակներում ստեղծված պահուստային հիմնադրամները կիրառվում են անկանխատեսելի ծախսերի համար: Համապատասխանաբար, Վրաստանի նախագահի նստավայրի բարեկարգման համար պահուստային հիմնադրամից գումարը հատկացումը, իր բնույթից ելնելով, առաջացնում է հարցեր, որքանով է այս որոշումը համապատասխանում պահուստային հիմնադրամի տնօրինման սկզբունքներին: Մասնավորապես, նախագահի նստավայրի բարեկարգումը այն տեսակի ծախս է, որը հնարավոր է հաշվի առնել բյուջեի ծրագրման գործընթացում և պայմանավորված չէ անկանխատեսելի իրավիճակով:

Կազմակերպության տեղեկությամբ, Վրաստանի նախագահի Աթոնելի փողոցում գտնվող նստավայրի բարեկարգման համար, վարչության կողմից ընտրված  թանկարժեք հնաոճ և ժամանակակից կահույքի, լուսավորման սարքերի և ներքնատեսքի այլ պարագաների գնման համար պահուստային հիմնադրամից հատկացվել է 2 800 000 լարի (941.619 դոլլար):

Ընդհանուր ծախսվել է 2 174 783 լարի (731.363 դոլլար):

Աթոնելիի նստավայրի համար գնված հնաոճ իրերի թվում ամենաթանկարժեքն է Ռուսաստանի կայսերական գործարանում պատրաստված XIX դարի ջահը – 59 000 դոլլար: