Վրաստանի նախագահի և Եվրախորհրդարանի անդամների միջև ձևակերպվել են շատ ջերմ և ընկերական հարաբերություններ. Նատալյա Սաբանաձե
Վրաստանի նախագահի և Եվրախորհրդարանի անդամների միջև ձևակերպվել են շատ ջերմ և ընկերական հարաբերություններ. Նատալյա Սաբանաձե

Բելգիայի թագավորությունում և Լուքսեմբուրգի մեծ դքսությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան և եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավար, Նատալյա Սաբանաձեն առաջին ալիքի հետ զրույցում գնահատել է եվրախորհրդարանային Կլեր Մուդի հոդվածը:

Կլեր Մուդը հոդվածում գնահատել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Բրյուսել:

Ինչպես նշել է Սաբանաձեն, Կլեր Մուդը այն պատգամավորն է, որը ակտիվ ներգրավված է Վրաստանի հարցերին:

Նատալյա Սաբանաձեն զրուցել է նաև Սալոմե Զուրաբիշվիլիի այցի կարևորության մասին:

«Նա եվրախորհրդարանում Վրաստանի բարեկամության խմբի համանախագահներից մեկն է, որը ոչպաշտոնական միավորում է եվրախորհրդարանում և այսպիսով պարզ է, որ նա մեծ հետաքրքրություն ունի այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Վրաստանում:

Երբ տիկին նախագահը գտնվում էր Բրյուսելում նա հանդիպումներ է ունեցել եվրախորհրդարանայինների հետ: Նա հանդիպել է ինչպես բարեկամ խմբերի ներկայացուցիչներին, այնպես էլ քննադատող խմբերի հետ: Վրաստանի նախագահը ունեցել է նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ: Նա հանդիպել է նաև Մոգերիննի հետ և Շենգենի հարցերով հանձնակատարին: Դրանից հետո երբ ստանում ենք դրական արձագանք, ապա պարզ է, որ այցը շատ արդյունավետ էր և կարևոր:

Գտնում եմ, որ նշված հոդվածը նույնպես դրական էր»,-հայտարարել է Սաբանաձեն:

Նրա խոսքերով, շատ կարևոր է, որ Մուդը ընդգծում է Վրաստանը, որպես տարածաշրջանի և ընդհանրապես արևելյան համագործակցության լիդերի դերում:

«Սալոմե Զուրաբիշվիլիի հետ միասին Վրաստանը կրկին առաջ է ընթանում»,-այսպիսի վեռնագրով հոդված է հրապարակել եվրախորհրդարանային Կլեր Մուդը, որը հրապարակել է «Եվրոակտիվը» (Euroativ):