Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվելու է դեկտեմբերի 16-ին
Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվելու է դեկտեմբերի 16-ին

Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվելու է դեկտեմբերի 16-ին: Վրաստանի Սահմանադրության 72-րդ հոդվածով, Վրաստանի նախագահը երդում է տալու ընտրություններից հետո երրորդ կիրակի օրը: Իսկ ընտրության օրը՝ քվեարկության օրն է: Քանի որ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է շաբաթվա ընացքում, նոյեմբերի 28-ին, առաջին կիրակին համարվում է դեկտեմբերի 2-ը, իսկ ըստ Սահմանադրության, երրորդ կիրակին դեկեմբերի 16-ն է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է «Վրացական երազանք»-ի կողմից աջակցվող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Այս պահի դրությամբ, Զուրաբիշվիլին ունի ընտրողների ձայների 59.56%-ը, որը քանակապես կազմում է 1 146 063 ձայն: ԿԸՀ-ի կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել է 778 167 ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 40.44%-ը:

Թողնել մեկնաբանություն