Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը Նիկոլա Սարկոզին ներկայացնում էր Էմանուել Մակրոնին
Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը Նիկոլա Սարկոզին ներկայացնում էր Էմանուել Մակրոնին

Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը Նիկոլա Սարկոզին ներկայացնում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին գրում է Le monde:

Ֆրանսիական թերթի կայք էջում պարզաբանված է, որ մինչ Վրաստան այցը, Ֆրանսիայի նախկին նախագահը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է գործող լիդերին, որտեղ Մակրոնը Նիկոլա Սարկոզիին պարտադրել է, իր անունից ներկա գտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Լրատվությունն այս մասին Le monde տարածում է Ելիսեյան պալատի հայտարարությանը հենվելով: Բացի այդ, հոդվածում նշված է, որ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը ընկերական հարաբերություններ ունի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Le monde գրում է նաև, որ նախկին դիվանագետ Սալոմե Զուրաբիշվիլիին, Վրաստանի առաջին կին նախագահ են ընտրել նոյեմբերի վերջին: Հոդվածում նշված է, որ երդմնակալության ժամանակ խոսքով ելույթ ունենալիս, Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է իր արևմտամետ քաղաքականությունը:

Le monde Ելիսեյան պալատին հենվելով գրում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը Ֆրանսիայի անունից Նիկոլա Սարկոզիի ներկայությունը խորհրդանշական էր, քանզի 2008 թվականի պատերազմի ժամանակ, Նիկոլա Սարկոզին խաղացել է միջնորդի դեր: