Վրաստանի նախագահի ԱՄՆ-ը ծրագրված այցի նպատակը լինելու է Վրաստանի անվտանգության երաշխիքների հաստատումը կոնգրեսի կողմից
Վրաստանի նախագահի ԱՄՆ-ը ծրագրված այցի նպատակը լինելու է Վրաստանի անվտանգության երաշխիքների հաստատումը կոնգրեսի կողմից

Վրաստանի նախագահը Բրյուսելում մեկ անգամ ևս դիմել է սենատորներին և կոնգրեսմեններին, լինել ուշադիր ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովի բովանդակության նկատմամբ, և որ Վրաստանի հարցը քննարկվի բարձր մակարդակով,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, ով ամփոփել է Վրաստանի նախագահի բրյուսելյան այցը:

Նրա խոսքերով նախագահը ՆԱՏՕ-ի և Եվրամիության գերագույն ներկայացուցիչների հետ քննարկել է Վրաստանի Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերը, ինչպես նաև մասնակցել է Բրյուսելի համաժողովին և զրուցել այն մարտահրավերների շուրջ, որոնք հրատապ են ինչպես Վրաստանի, այնպես էլ ողջ միջազգային համադաշնության համար:

«Նախագահը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատորներին և կոնգրեսականներին, և այդ հանդիպումների ժամանակ քննարկվել են այդ մարտահրավերներին վերաբերող հարցեր: Միացյալ Նահանգները մեծ դեր է խաղում տարածաշրջանում կայունության պահպանման ուղղությամբ և կարևոր է, որ նրանք շարունակեն իրենք քաղաքականությունը: Վրաստանի նախագահը Բրյուսելում մեկ անգամ ևս դիմել է սենատորներին և կոնգրեսմեններին, լինել ուշադիր ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովի բովանդակության նկատմամբ, և որ Վրաստանի հարցը քննարկվի բարձր մակարդակով»,-ասել է Ռաքվիաշվիլին: