Վրաստանի նախագահը Երուսաղեմում բացել է պատվավոր հյուպատոսարանի նոր գրասենյակը
Վրաստանի նախագահը Երուսաղեմում բացել է պատվավոր հյուպատոսարանի նոր գրասենյակը

Վրաստանի նախագահը, Իսրայելի պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Երուսաղեմում բացել է պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը:

Բացման արարողությանը ներկա էր նաև Իսրայելի սփյուռքի նախարար, Ցիպի Խոտովելը, Երուսաղեմի քաղաքապետ Մոշե Լիոն և հրավիրված այլ հյուրեր:

Ինչպես Վրաստանի նախագահը նշել է հյուպատոսության նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ, հատկանշական է, որ գրասենյակը բացվում է այն ժամանակ, երբ Իսրայելի պետությունը հյուրընկալում է կարևոր միջազգային հավաք, Հոլոքոսթի հինգեերորդ համաշխարհային համաժողովը և տարբեր պետությունների ղեկավարներին, որոնք միասին կհիշեն 75 տարի առաջվա իրադարձությունները, երբ ազատագրվել է Աուշվիցը և ավարտվել է հրեաների մեծագույն ողբերգությունը:

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Երուսաղեմում Վրաստանի պատվավոր հյուպատոս Իգալ Ամեդին հյուրընկալության և կատարած աշխատանքի համար: