Վրաստանի նախագահը խորհրդարանում ներկայացնելու է ամենամյա հաշվետվությունը
Վրաստանի նախագահը խորհրդարանում ներկայացնելու է ամենամյա հաշվետվությունը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր, խորհրդարանի լիագումար նիստին ներկայացնելու է իր ամենամյա հաշվետվությունը:

Խորհրդարանում Գիորգի Մարգվելաշվիլիի ելույթը տեղի է ունենալու քաղաքական բանավեճի ձևաչափով:

Գործընթացային հարցերով կոմիտեի նախագահ, Գիորգի Կախիանիի հայտարարությամբ, քաղաքական բանավեճի ձևաչափը, պատգամավորներին հնարավորություն կտա սեփական կարծիքը արտահայտել նախագահի ելույթի կապակցությամբ:

Պատգամավորի պարզաբանմամբ, նախագահի ելույթից հետո, օրակարգը նախատեսում է երկու ձևաչափ՝ խմբակցությունների նախագահներիելույթ և քաղաքական բանավեճ:

Կախիանիի խոսքերով, քաղաքական բանավեճի ժամանակ մեծամասնությանը և փոքրամասնությանը տրվելու է 45-45 րոպե, խմբակցություններին 15-15, անկախ պատգամավորին 5 րոպե:

Խորհրդարանում երկրի նախագահի ելույթին ներկա են գտնվելու վարչապետը և կառավարության անդամները: