Վրաստանի նախագահը Ռուսաստանը անվանում է թշնամի և օկուպանտ, սա հստակ հակառուսական քաղաքականություն է. Սերգեյ Լավրով
Վրաստանի նախագահը Ռուսաստանը անվանում է թշնամի և օկուպանտ, սա հստակ հակառուսական քաղաքականություն է. Սերգեյ Լավրով

Վրաստանը ռուս պատգամավորներին նույնպես խոստանում էր անվտանգության երաշխիքներ, ինչպես այժմ խոստանում է ռուս զբոսաշրջիկներին,- այս հայտարարությունը արել  է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար, Սերգեյ Լավրովը:

«Մենք հասկանում ենք, որ Վրաստանի վարչապետը հայտարարում է, որ բոլոր հյուրերը անվտանգ են, եկեք չմոռանանք, որ Գավրիլովը և իր պատվիրակության անդամները նույնպես հյուրեր էին և նրանք անվտանգ չէին»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, Ռուսաստանի պատվիրակությունը մասնակցում էր ուղղափառության միջխորհրդարանային վեհաժողովին, որի անցկացման ցանկությունը Վրաստանը ուներ երկար ժամանակ:

Սերգեյ Լավրովը զրուցել է նաև Վրաստանի նախագահի, Սալոմե Զուրաբիշվիլիի մասին, որին Լավրովը մեղադրել է «հակառուսական տրամադրությունների» մեջ:

«Վրաստանի նախագահը Ռուսաստանը անվանում է թշնամի և օկուպանտ, սա հստակ հակառուսական քաղաքականություն է»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը: