Վրաստանի նախագահը մասնակցելու է Ժակ Շիրակի հուղարկավորությանը
Վրաստանի նախագահը մասնակցելու է Ժակ Շիրակի հուղարկավորությանը

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում մասնակցելու է Ֆրանսիայի նախկին նախագահ, Ժակ Շիրակի հոգեհանգստյան արարողությանը և հուղարկավորությանը:

Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվելու Ֆրանսիայի նախագահ, Էմանուել Մակրոնը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մոտ 30 երկրների ներկա և նախկին պաշտոնյաներ:

Ֆրանսիայի նախկին նախագահ, Ժակ Շիրակը 86 տարեկան հասակում մահացել է սեպտեմբերի 26-ին: