Վրաստանի նախագահը մանկատների և ծերանոցների շահառուներին փոխանցել է ամանորյա քաղցրավենիք, դեղատների և մթերային 100 լարիանոց վաուչերներ
Վրաստանի նախագահը մանկատների և ծերանոցների շահառուներին փոխանցել է ամանորյա քաղցրավենիք, դեղատների և մթերային 100 լարիանոց վաուչերներ

Վրաստանի նախագահը շնորհավորել է մանկատների և ծերանոցների շահառուներին ամանորի կապակցությամբ և քաղցրավենիքների հետ միասին փոխանցել է դեղատների և մթերային 100 լարիանոց վաուչերներ:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, շահառուներին նվերները փոխանցել են Վրաստանի նախագահի խորհրդականները:

Ըստ նրանց, Իաշվիլիի կլինիկայի ուռուցքա-արյունաբանական բաժանմունքի 47 հիվանդ և «Բերի Անդրիայի» բարեգործական հիմնադրամի 45 շահառուներ ստացել են 100 լարիանոց վաուչերներ, Թբիլիսիի և Քութաիսիի ծերանոցների 123 շահառուներ ստացել են ամանորյա քաղցրավենիք և դեղատների և մթերային 100 լարիանոց վաուչերներ: «Ցիցինաթելաների երկիր» մանկական տան 68 շահառու ստացել է ամանորյա քաղցրավենիք և առաջին անհրաժեշտության իրեր, իսկ Թբիլիսիի վեց մանկատների 107 շահառուներ ՝ ամանորյա քաղցրավենիք: