Վրաստանի նախագահը կոչ է արել բնակչության անցնել C հեպատիտի սքրինինգ թեստ
Վրաստանի նախագահը կոչ է արել բնակչության անցնել C հեպատիտի սքրինինգ թեստ

C հեպատիտի միջազգային օրվա կապակցությամբ, Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Գուրջանիում, տեղի բնակչության հետ միասին անցել է սքրինինգ:

Ինչպես հայտարարել է նախագահը, C հեպատիտի պետական ծրագրի կեսից ավելին արդեն անցած է, ծանր հիվանդ մարդիկ արդեն բուժվել են և այժմ կարևոր է բոլորն անցնեն այս թեստը:

Մոտ մեկ շաբաթ առաջ, Կախեթում գործի է դրվել այսպես կոչված ինտեգրված սքրինինգ ծրագիրը, որի շրջանակներում, մեկ այցով հնարավոր է անցնել թեստավորում երեք ամենածանր հիվանդության վրա: Դրանք են C հեպատիտը, Աիյ վարակը և տուբերկուլյոզը:

Վրաստանի նախագահը այսօր դիտել է նաև «Կախեթի Իոնի» ֆրանսիական բժշկական կենտրոնը: