Վրաստանի նախագահը հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարին (տեսանյութ)

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավար Էրիկ Հոգի հետ:

Նախագահը շնորհավորել է Հոգին պաշտոնը զբաղեցնելու առթիվ և մաղթել հաջողություններ:

Հանդիպմանը քննարկվել են բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև բռնազավթիչ գծի առաջ քաշելու հետևանքով ստեղծված իրավիճակը և Ժնևյան բանակցություններին վերաբերող հարցեր:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարությամբ, Եվրամիության դիտորդական առաքելությունը Վրաստանում միակ միջազգային մեխանիզմն է և շատ կարևոր է նրա արդյունավետ գործունեությունը երկրում, քանզի աշխարհը տեղյակ լինի թե ինչ է կատարվում Վրաստանում: