Վրաստանի նախագահը համարում է, որ Ժնևի ձևաչափը չի պատասխանում այն պահանջին, որն այսօր անհրաժեշտ է Վրաստանին
Վրաստանի նախագահը համարում է, որ Ժնևի ձևաչափը չի պատասխանում այն պահանջին, որն այսօր անհրաժեշտ է Վրաստանին

Վրաստանի քաղաքացի Իրակլի Կվարացխելիայի առևանգումը և դրանից հետո նրա բռնության կերպով մահը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և հանցանքն ուղղված է Վրաստանի պետության դեմ,- այս մասին նախագահի մամլո խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին հայտարարել է այսօրվա մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համարում է, որ այս հարցը բոլոր բարձր մակարդակի հանդիպումներին պետք է քննարկվի և օգտագործվեն բոլոր միջազգային ամբիոնները:

«Սալոմե Զուրաբիշվիլին մեկ անգամ ևս ցավակցում է օկուպանտների կողմից սպանված երիտասարդի ընտանիքին և համայն Վրաստանին: Դրա հետ մեկտեղ, նախագահը համարում է, որ սա հարց է, որի շուրջ քննարկումներ պետք է իրականացվեն բոլոր բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում, այս թեման լայնորեն տարածելու համար պետք է կիրառենք միջազգային հարթակները: Այս համատեքստում Վրաստանի նախագահը նշում է, որ անհրաժեշտ է ստեղծվի նոր ձևաչափ, որը կունենա քաղաքական բարձր երկխոսություն վարելու հնարավորություն»,- հայտարարել է Խատիա Մոիսծրափիշվիլին:

Նրա խոսքով, կան նոր ձևաչափեր, որտեղ քննարկվում են տեխնիկական հարցեր և չի հաջողվում վարել քաղաքական երկխոսություն, հենց այդ ձևաչափի մշակումն է ճիշտ համարում նախագահը:

Դրա հետ մեկտեղ, նա հայտարարում է, որ այս հարցի շուրջ զրույցով է Վրաստանի նախագահը երեկ սկսել հանդիպումը Վրաստանում Չինաստանի դեսպանի հետ:

«Սա ելք է: Մենք երկիր ենք, որը հրաժարվել է զինված բախումից, քաղաքական երկխոսության դեպքում, սա միակ ելքն է, միայն թե քաղաքական երկխոսությունը պետք է անցկացվի մշտապես, պարբերաբար, բոլոր ամբիոններից»,- հայտարարել է Մոիսծրափիշվիլին:

Նրա խոսքով, սկսված է աշխատանքը նոր ձևաչափի վրա, սակայն դեռ սկզբնական փուլն է և հետագա փուլում կսահմանվի, որն է ավելի կարևոր շահավետ այս ձևաչափի տեսանկյունից:

«Վրաստանի նախագահը համարում է, որ կիրառված պետք է լինեն գոյություն ունեցող բոլոր ձևաչափերը, սակայն համարում է, որ Ժնևի ձևաչափը չի պատասխանում այն պահանջին, որն այսօր անհրաժեշտ է Վրաստանին: Ժնևի ձևաչափում չեն վարում բարձր քաղաքական երկխոսություններ»,- հայտարարել է Մոիսծրափիշվիլին: