Վրաստանի նախագահը համաներում է շնորհել ինը դատապարտված կանանց
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել ինը դատապարտված կանանց

Վրաստանի Նախագահը համաներման ակտ է հրապարակել Ավետման տոնի կապակցությամբ և համաներում շնորհել ինը դատապարտված կանանց։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի նախագահի աշխատակազմի վեբկայքում:

«Բոլոր դատապարտյալներն ունեն մեկ կամ մի քանի անչափահաս երեխա, և նրանց կողմից կատարված հանցագործությունները չեն պատկանում բռնության հանցագործությունների դասին:

Բոլոր ինը դատապարտյալներն այսօր կթողնեն Քրեակատարողական հիմնարկը», – ասվում է հայտարարության մեջ: