Վրաստանի նախագահը համաներում է շնորհել ցմահ բանտարկյալի
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել ցմահ բանտարկյալի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել ցմահ բանտարկյալի,- այս մասին այսօր անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:

Ինչպես նշել է Քորիձեն, նախագահը ցմահ կալանավորին սահմանել է ազատ արձակվելու կոնկրետ ժամկետ:

«Ցանկանում են ասել, որ ցմահ կալանավորն արդեն բավականին երկար պատիժ է կրել: Նրա գործը քննարկել է հանձնաժողովը, նա բավարարում էր կանոնակարգով սահմանված նորման և հանձնաժողովը նախագահին տվել է հանձնարարական, որ որոշեր կալանավայրում  հետագա գտնվելու ժամկետը: Այնուհետև նախագահը քննարկել է այս հարցը և կայացրել որոշում»,- նշել է Զվիադ Քորիձեն:

Նրա խոսքով, Վրաստանի նախագահը հրապարակել է համաներման հերթական ակտը և 876 կալանավորից համաներում շնորհել 83-ին: