Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 11 կալանավորի
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 11 կալանավորի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել 8 բանտարկյալի և 3 պայմանական կալանավորի:

Տեղեկությունն այս մասին հրապարակվել է նախագահի վարչության կայքէջում:

«Վրաստանի նախագահը Վրաստանի սահմանադրությամբ շնորհված իրավասության շրջանակներում, համաներում է շնորհել 8 բանտարկյալի, որոնք պատժակատարողական հաստատությունները կլքեն այսօր:

Բացի այդ, Վրաստանի նախագահը համաներում է շնորհել երեք պայմանական կալանավորի (այդ թվում մեկ կին), որոնք ամբողջությամբ ազատվել են պայմանական համարվող պատիժը կրելուց»,- նշված է նախագահի վարչության տեղեկությունում: