Վրաստանի նախագահը գտնում է, որ անհրաժեշտ է նորացնել Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովների կազմը
Վրաստանի նախագահը գտնում է, որ անհրաժեշտ է նորացնել Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովների կազմը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գտնում է, որ անհրաժեշտ է նորացնել Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովների կազմը: Այս մասին նախագահի մամուլի խոսնակ, Խատիա Մոիսծրափիշվիլին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով, Վրաստանի և Ադրբեջանի նախագահները զրուցել են իրականացրած այն լայնածավալ նախագծերի մասին, որոնք երկու երկրներին բերել են կարևոր ձեռքբերումներ և ապահովել են տարածաշրջանում էներգետիկական կայունությունը:

Նրա խոսքերով Դավիթ Գարեջիի հոգևորականները ողջունում են հանձնաժողովների աշխատանքի վերսկսումը:

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ելնելով Ադրբեջանի և Վրաստանի բարեկամությունից, ընդունվել է որոշում, ցուցմունք տալ սահմանազտման հանձնաժողովին, վերսկսել աշխատանքները և վերջնականապես հաստատել Վրաստան-Ադրբեջան համատեղ սահմանը: