Վրաստանի նախագահը դիմել է Եվրոնեսթի մասնակիցներին
Վրաստանի նախագահը դիմել է Եվրոնեսթի մասնակիցներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 8-րդ ամենամյա նստաշրջանի՝ «արևելյան գործընկերության ապագա տեսլականները» մասնակիցներին:

Ինչպես Զուրաբիշվիլին ասել է լրագրողներին, այսօրվա օրը շատ կարևոր է, քանզի Թբիլիսին առաջին անգամ է հյուրընկալում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը:

Զուրաբիշվիլիի խոսքով, միջոցառմանը նա խոսել է նաև Վրաստանի Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ:

«Եվրանեսթը առաջին անգամ է անց կացվում Վրաստանում, այդ իսկ պատճառով այսօր շատ կարևոր օր է: Լիագումար նիստի անցկացումը այն ժամանակ, երբ մենք տոնում ենք արևելյան գործընկերություն ծրագրի 10-ամյակը, Եվրամիության և Վրաստանի համատեղ ձեռքբերումները, Եվրախորհրդարանի անդամների այցը (Վրաստանում է գտնվում 60 երկրի ներկայացուցիչ), մեր գործընկեր երկրների  անդամների ժամանումը շատ կարևոր է: Այսօր պետք է մտածենք, թե ինչպիսին կլինի մեր ապագան: Ես ասել, որ չեմ կարծում, որ պետք է սպասել ևս 10 տարի ՝ Եվրամիությանը անդամագրվելու համար: Սակայն, որ այս ամենը չլինի միայն ցանկություն, միայն երազանք, մենք պետք է գործենք: Սա է այս հանդիպման նպատակը, և հետագայում մենք բոլորս պետք է աշխատենք միասին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: