Վրաստանի նախագահը ԱՄՆ-ի դեսպանի հետ միասին այցելել է Սամցխե-Ջավախեթի
Վրաստանի նախագահը ԱՄՆ-ի դեսպանի հետ միասին այցելել է Սամցխե-Ջավախեթի

Վրաստանի նախագահը, ԱՄՆ-ի դեսպանի հետ միասին, ներքին զբոսաշրջության զարգացման և աջակցության՝ «Բացահայտիր Վրաստանը» արշավի շրջանակներում, այցելել է Սամցխե-Ջավախեթի:

Վրաստանի նախագահի հայտարարությամբ, Սամցխե-Ջավախեթին կրոնական զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ունի մեծ ներուժ և հնարավոր է այն դառնա աշխարհի ուղղափառության համար կարևորագույն վայր:

«Ես ցանկանում էի, որ դեսպանը տեսներ Սամցխե-Ջավախեթիի այս գեղատեսիլ կողմը և այս հրաշք վայրերը, քանզի նա չի եղել այստեղ և նրա համար այս ամենը շատ հետաքրքիր էր: Սամցխե-Ջավախեթին այն անկյունն է, որտեղ ամենից լավ երևում է վրացական հանդուրժողականությունը: Սամցխե-Ջավախեթին պետք է դառնա կրոնական զբոսաշրջության վայրերից մեկը: Սա այն ճանապարհն է, որով Սուրբ Նինոն եկել է», – ասել է Զուրաբիշվիլին:

Նախագահի խոսքով, Էրշուեթիի նորաստեղծ պաշտպանված տարածքը ևս մեկ հիմք է տալիս հաջողության և հզորացման համար: