Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարություն
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարություն

Ես, որպես Վրաստանի Նախագահ, միևնույն ժամանակ, ողջ վրաց ժողովրդի անունից, կցանկանայի իմ խորին ցավակցությունը հայտնել մեր երկու հարևան և ընկեր երկրների միջև հակամարտության ընթացքում զոհվածների հարազատներին:

Ցանկանում եմ դիմել մեր հարևան և ընկեր երկու երկրի նախագահներին, իշխանություններին հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը: Կոչ եմ անում դադարեցնել կրակոցները: Սա մեր՝ երեք երկրի, ընդհանուր շահն է` կայունություն, խաղաղություն և հսկայական տնտեսական դերակատարություն ունենալ տարածաշրջանում ամբողջ աշխարհի համար: Սա մեր ընդհանուր ձեռքբերումն է, և սա այն է, ինչի միասին պետք է հոգ տանել:

Կցանկանայի դիմել նաև Մինսկի խմբին, որը հատուկ պատասխանատվություն է կրում այս հակամարտության համար և նրա համանախագահներին: Ուզում եմ կրկնվել, որ մենք պատրաստ ենք, որ Թբիլիսին լինի մի վայր, որտեղ ցանկացած բանակցություն կարող է տեղի ունենալ: Մենք պատրաստ ենք ամեն ինչի համար, որը ցանկալի կլինի կողմերի համար:

Կցանկանայի դիմել նաև ԵՄ-ը. Մենք՝ այս տարածաշրջանի երեք երկիրս, Արևելյան գործընկերության երկրներ ենք: Եթե ​​սա կարևոր է. կարևոր՝ հարևանության առումով, այսինքն՝ եթե հարևանությունն ինչ-որ բան է նշանակում, ուստի՝ համոզված եմ, որ այս տարածաշրջանում մեր կայունությունն ու խաղաղությունը բխում է ԵՄ շահերից: Այն նաև պետք է կիրառի իր ուժերը խաղաղության և իրավիճակի դեէսկալացիայի նպատակով:

Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ դա մեր՝ երեք երկրի և մեր քաղաքացիների ընդհանուր նպատակն է: Երեք երկրի քաղաքացիների համար էլ ոչինչ ավելի թանկ էչ, քան խաղաղությունն ու կայունությունը: