Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Միխեիլ Չխենկելին
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Միխեիլ Չխենկելին

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Միխեիլ Չխենկելին,- համապատասխան հրամանն այսօր արձակել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Միխեիլ Չխենկելին մինչ օրս կրթության հարցերում Վրաստանի վարչապետի խորհրդականն էր, իսկ 2017-2018 թվականներին զբաղեցրել է կրթության և գիտության նախարարի պաշտոնը:

Միխեիլ Չխենկելին ունի դոկտորի գիտական աստիճան և ԱՄՆ-ի համալսարանների պրոֆեսորների միության անդամ է: